15.04.2025
<<Ավիուսումնական կենտրոն>> ՓԲ ընկերությունն իրականացնում է 2025-2026թթ. ուսանողների ընդունելություն հետևյալ բաժիններում.
1. Օդային երթևեկության կարգավարներ
2. Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտով
3. Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում
4. Թռչող ապարատների և ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում
<<Ավիաուսումնական կենտրոն>> ՓԲ ընկերությունը լիցենզավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես միջին մասնագիտական պետական քոլեջ և պատրաստում է վերոնշյալ ավիացիոն մասնագետներ:
<<Օդային երթևեկության կարգավարներ>> և <<Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտով>> բաժիններում ուսման տևողությունը 2,5 տարի է, իսկ <<Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում>> և <<Թռչող ապարատների և ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում>> բաժիններում ուսման տևողությունը 3 տարի է:
Վերոնշյալ բաժիններում առկա են 5-ական անվճար տեղեր:
Ուսման ավարտին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Եթե ցանկանում եք ձեռք բերել եզակի մասնագիտություն և դառնալ պահանջված ավիացիոն մասնագետ՝ դիմեք մեզ:
Ավիաուսումնական կենտրոնը սիրով սպասում է ձեզ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան +374 93 999 296, +374 15 373 547, +374 60 373 547 info@aviatrainingcenter.am , elp.aviatraining@gmail.com
15.04.2025
<<Ավիաուսումնական կենտրոն>> ՓԲ ընկերությունում 24-26.03.2025թ կազմակերպվել և իրականացվել է <<Էմոցիաների հոգեբանություն>> դասընթացը:
Դասընթացն անցկացվել է Զվարթնոց միջազգային օ/դ, ավիաընկերությունների և Հայաէրոնավիգացիա ընկերության մենեջերների համար
:Դասընթացն անցկացրել է Ավիաուսումնական կենտրոնի որակավորված դասախոս-մասնագետ՝ Լ. Ստեփանյանը:
Դասընթացի ավարտին տրվել է վկայական:
Ավիաուսումնական կենտրոնը պատրաստ է անցկացնել վերոնշյալ դասընթացը՝ հարմարեցնելով այն ձեր ընկերությունների և/կամ ընկերությունների առանձին ստորաբաժանումների նեղ մասնագիտական պահանջներին:
Հարցերի և առաջարկների համար կարող եք դիմել՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան +374 93 999 296, +374 15 373 547, +374 60 373 547 info@aviatrainingcenter.am , elp.aviatraining@gmail.com
15.04.2025
2025թ. մարտ ամսից Ավիաուսումնական կենտրոնում անցկացվում է մասնագիտական անգլերեն լեզվի դասընթաց՝ <<Օդերևութաբանական ծառայության>> աշխատակիցների համար:
Դասընթացն անցկացվում է Ավիաուսումնական կենտրոնի որակավորված դասախոս՝ Լ. Իսկոյանը:
Դասընթացի ավարտին կտրվի վկայական:
Ավիաուսումնական կենտրոնը պատրաստ է ընդունել վերոնշյալ դասընթացի հայտեր՝ օդերևութաբանական ծառայությունների աշխատակիցների համար:
Հարցերի և առաջարկների համար կարող եք դիմել՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան +374 93 999 296, +374 15 373 547, +374 60 373 547 info@aviatrainingcenter.am , elp.aviatraining@gmail.com
15.04.2025
2025թ. ապրիլ ամսից անցկացվում է մասնագիտական անգլերեն լեզվի դասընթաց՝ Զվարթնոց օդանավակայանի <<Վերգետնյա սպասարկման ծառայության>> աշխատակիցների համար:
Դասընթացն անցկացնում է որակավորված մասնագետ՝ Լ. Գաբրիելյանը:
Դասընթացի ավարտին կտրվի վկայական:
Ավիաուսումնական կենտրոնը պատրաստ է ընդունել վերոնշյալ դասընթացի հայտեր՝ օդանավակայանների <<Վերգետնյա սպասարկման ծառայության>> աշխատակիցների համար:
Հարցերի և առաջարկների համար կարող եք դիմել՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան +374 93 999 296, +374 15 373 547, +374 60 373 547 info@aviatrainingcenter.am , elp.aviatraining@gmail.com